Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անցկացվեց ՄՀՀ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ ԱՆ. Անցկացվեց ՄՀՀ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: 

 

Նիստի օրակագը հաստատելուց հետո ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանը համառոտ ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ընթացքի գործողությունները, իսկ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի համար առկա ֆինանսական միջոցները: 

 

2015 թվականի փետրվարին ձևավորված դրամաշնորհային հայտի փաթեթր մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Պապոյանը անդրադարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի հիմնական ստացողների նախնական գնահատմանը, նաև ներկայացրեց հայտի մշակման ուղղությամբ միջազգային փորձագետների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքները: 

 

Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ սահմանվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի Հիմնական ստացողները, որոնք են ՀՀ առողջապահության նախարարությունը և «Առաքելություն առևելք» մարդասիրական օգնության կազմակերպությունը: 

 

Ամփոփելով նիստի արդյունքները` Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին և մասնակիցներին համագործակցության և իրականացված աշխատանքների համար: Նա ընդգծեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձր են գնահատել Հայաստանի ձեռքբերումները: 

 

Հեռակապի միջոցով Ժնևից նիստին մասնակցում էր նաև «Գլոբալ հիմնադրամի» պորտֆոլիո-մենեջեր Վալերիա Գրիշեչկինան: Նա նույնպես իր գոհունակությունը հայտնեց իրականացված աշխատանքներից: 

 

Նշենք, որ գործում է ՄՀՀ ինտերնետային եռալեզու www.ccmarmenia.am կայքը, ուր մանրամասն ներկայացված է անցկացվող նիստերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ